ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Ընտանիքս բիզնես ունի»

«Ընտանիքս բիզնես ունի»
08.11.2016 | 00:23

ԱԺ հաջորդ նիստը թեժ է լինելու, և չի բացառվում, որ պատգամավորներն իրենց ողջ բառապաշարը (և՛ լավ, և՛ վատ իմաստով) գործի կդնեն։ Յուրաքանչյուր խմբակցություն փորձելու է ընտրողներին ապացուցել, որ Հռոմի պապից ավելի կաթոլիկ է։ Սա բնական է, քանի որ հինգ ամիս հետո ԱԺ ընտրություններ են։ Մինչ պետբյուջեի նախագիծը կքննարկվի ԱԺ-ի քառօրյայում, երեկ ավարտվեցին 2017-ի պետբյուջեի նախագծի հանձնաժողովային քննարկումները՝ ՊԵԿ-ի ներկայացմամբ։ Եվ այսպես, եկամուտների զգալի ավելացում գալիք տարում չի նախատեսվում։ ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին ուղղված հարցադրումները շատ էին, ինչը բնական է. այս կառույցի իրականացրած քաղաքականությունն է ձևավորում բիզնես մթնոլորտը, ինչն ուղղակիորեն ազդում է տնտեսության զարգացման վրա։ Սակայն հետաքրքիրն այն էր, որ կոշտ խնդիրներ վերհանողը ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էր, այսինքն, իշխանական թևը, ինչն այս պահին ևս կարող է պայմանավորված լինել առաջիկա ընտրություններով։ Եվ մինչ պատգամավորները զբաղված են իրենց նախընտրական գովազդով, ՊԵԿ-ի նախագահ ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել երկու հարց։


-Պարոն Հարությունյան, Ձեր առաջին ասուլիսում առանձնակի նշեցիք, որ պայքարելու եք ստվերի դեմ։ Ըստ էության, Դուք հարկային համակարգի առաջին ղեկավարը չեք, որ խոստանում է ստվերի դեմ պայքարել։ Երբ ստանձնեցիք ՊԵԿ-ի ղեկավարի պաշտոնը, կարծում եմ, գիտեիք, թե ովքեր են գործում ստվերում. եթե քաղաքացին գիտե նրանց անունները, Դուք առավել ևս պիտի իմանաք։ Որքա՞ն ժամանակ է Ձեզ հարկավոր դաշտն ուսումնասիրելու և հայտարարելու, թե ովքեր են գործում ստվերում, և ներկայացնելու իրականացվելիք քայլերը։
-Ես կարող եմ պատասխանել միայն իմ փոխարեն և խոսել այն քայլերից, որոնք իրականացնելու եմ։ Հարկային տեսչության յուրաքանչյուր պետ իր տարածքում իրականացնելու է գույքագրում, ստվերի բացահայտմանն ուղղված ուսումնասիրություններ է անելու և այդ աշխատանքները ներկայացնելու է ինձ։ Այդ գործընթացն իրականացնելու համար շատ ժամանակ պետք չէ, ամբողջական աշխատանքների ավարտից հետո հստակ գործողությունների իրականացման միջոցով կպայքարենք ստվերի դեմ։
-Իսկ Դուք բիզնես ունե՞ք։
-Մինչ պաշտոնի ստանձնումը ունեցել եմ։ Հիմա կհարցնեք՝ Ձեր ընտանիքը բիզնես ունի՞, այո, ունի։


Ճեպազրույցը՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ